Շահագրգիռ ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ, կաջակցենք տրանսպորտային կապերի գործարկմանը

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին․

«Անցնող տարում ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ամփոփել է տարվա արդյունքները և նախանշել ապագայի ծրագրերը։

«Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ ԵԱՏՄ շրջանակներում»։

Նրա խոսքով՝ 2 երկրների հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակում են մնալ մշակութային, հումանիտար և համամարդկային շփումները։

«ՌԴ–ն կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմամբ։ Պատրաստ ենք ներդրում ունենալ կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման գործում»։

—00—ԼԱ

 

Leave a Comment