Դատախազություն են հրավիրվել 2024-ին մահացած գեներալ-մայոր Պողոսյանի ընտանիքի անդամները

Հասարակություն

30.12.2025 | 13:21

Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի հարազատները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց ունեցվածքի օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել։

Հիշեցնենք՝ Պողոս Պողոսյանը մահացել է 2024-ի մայիսին։ Նա 55 տարեկան էր։

Դատախազություն են հրավիրվել նրա ընտանիքի անդամներ Էլմիրա Պողոսյանը և Լուսիկ Հովսեփյանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment