Ռուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել Բելառուսում


Հարեվաններ


Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական ​​հերթապահության է անցել Բելառուսում։

Նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային համակարգի մեկնարկի, կապի, անվտանգության և էներգամատակարարման անձնակազմերը «մարտական ​​հերթապահության անցնելուց առաջ վերապատրաստվել են ժամանակակից ուսումնական հաստատություններում»։


«Բելառուսի Հանրապետությունում նախապես ստեղծվել են ռուս զինծառայողների մարտական ​​հերթապահության և տեղավորման բոլոր պայմանները», – հավելել է Պաշտպանության նախարարությունը։



Leave a Comment