Անհրաժեշտ է աշխատանքների իրականացման ժամկետները չխախտել․ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա անելիքները:

Նախարարն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:

Leave a Comment