
Հարց՝ իսկ ինչի՞ մասին էր իմպիչմենտի նախաձեռնությունը, եթե հայտնի է, որ Սահմանադրական իմպիչմենտի ինստիտուտը, ըստ էության, նախատեսված է հենց ղեկավարին պաշտոնից հեռացնելու համար։ Ո՞րն էր իմաստը՝ գործընթաց նախաձեռնելու կամ դրա համար պայքարելու, եթե ի սկզբանե նպատակ չկար՝ Հակոբյան Աննային իրական իշխանությունից զրկելու: «Վոի՞նն» է Բորիկին նման «ատմասկա» հուշել՝արդարացնելու իր կողմից նախաձեռնությունը երկար ժամանակ բոյկոտելու փաստը:
Մյուս կողմից՝ ՔՊ-ականներին ճնշելու վերաբերյալ Բորիկի հարցը ևս իր պատասխանն ունի. պրակտիկորեն ճնշումը կարող էր ու պետք է լիներ այլ ինստիտուցիոնալ՝ հանրային կարծիք, ընտրազանգվածի ճնշում, միջազգային գործընկերների ազդակներ և այլն։ Ձգձգելով պրոցեսը՝ «վոինը» օգնեց Նիկոլին, որպեսզի այս ամենը տեղի չունենա. պետք էր համախմբվել ու փողոց գեներացնել, հայտարարել իմպիչմենտը որպես ընդդիմության միակ ու միասնական նպատակ, առաջ շարժվել: Այդ դեպքում նույնիսկ կոմպրոմատները Նիկոլին չէին օգնելու՝ իր թևի տակ ՔՊ-ականներին պահելու հարցում: Ընդ որում՝ եթե գրագետ քայլերի դեպքում հաջողվեր կոնսոլիդացնել հանրության ընդդիմադիր շերտի գոնե մի մասին, ապա անկախ նրանից, թե որպես ինչ էին ՔՊ-ականները որակվում, նրանք իրենք էին փորձելու կամուրջներ կառուցել ու հարկ եղած դեքում նաև Նիկոլին «տալ փուռը»՝ ինքնամաքրվելու ու ԱԱԾ մեկուսարանից խուսափելու համար:
Քաղաքականության մեջ ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է, ու «վոինի» ամենամեծ հանցանքն այն է, որ նա ընդդիմությանը զրկեց այդ կարևոր ռեսուրսից՝ սեփական խնամու գործերն առաջ գցելու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: