Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանին և նրանց ազգականներին հրավիրել են դատախազություն, տեղեկանում ենք Azdarar.am կայքից։
Նրանց հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում։ Նշվում է, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Ծանուցման մեջ նշել են նաև, որ դատախազություն հրավիրվածները իրավունք ունեն ներկայացնել հայտարարագիր, ծանոթանալ գործերին։
Սաղաթելյանի ազգականներից դատախազություն են հրավիրվել Վաչիկ Սաղաթելյանը, Բալասան Սաղաթելյանը, Նաիրի Սաղաթելյանը, Մեդեա Սաղաթելյան Սաղաթելյանը, «ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվի գործադիր մարմնի ղեկավար Նաիրի Սաղաթելյանը:
