«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազգային ճակատ» Տելեգրամ ալիքից։
Հրավիրվածների թվում են Սաղաթելյանի կինը, հայրը, մայրը և ազգականները։
Ծանուցումները հրապարակվել են դեկտեմբերի 29-ին, սակայն ներկայանալու վերջնաժամկետը նշված է եղել դեկտեմբերի 27-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին էլ Իշխան Սաղաթելյանը ՀՀ Քննչական կոմիտե էր հարցաքննության կանչվել «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։