«Երևան Մոլ»–ում 11–ամյա երեխան ընկել է սահարանից. նա «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց


Հասարակություն


Դեկտեմբերի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։



Երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին մարմնական վնասվածքը ստացել է նշված ժամանակահատվածում «Երևան Մոլ»-ի «Նավապետ Քիդ» խաղահրապարակում՝ սահարանի վրա գտնվելու ժամանակ իրեն հասակակից անծանոթ տղայի կողմից հրելու արդյունքում մոտ 1․5 մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։


Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։


Leave a Comment