
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարի թեկնածու Արամ Քոչարյանի և կուսակցության քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը վկայությունն է այն փաստի, որ իշխող խմբավորումն իրականում պարտվել է անգամ ընտրության շեմը չհաղթահարած քաղաքական ուժին։
Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ են անցանկալի անձանց ապօրինի ձերբակալելու համար։
Հ.Գ. Վաղարշապատի ընտրությունների առիթով դեռևս ապօրինի կալանքի տակ են գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարազատ եղբայրը և նրա որդին»:
Աղբյուրը` Էդգար Ղազարյան