Երևանի հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է

Երևանի հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է

30 դեկտեմբերի 2025 – 11:35 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացրել է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

«Շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի հերթապահ խմբերի և բոլոր մասնագիտական ստորաբաժանումների գործընկերներին՝ շուրջ 2 օր անընդմեջ, առանց դադարի, անձնվեր և անխոնջ աշխատանքի համար։

Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի Էրեբունի շրջանի բազմաթիվ հասցեներ հոսանքազրկված էին 36 ժամից ավելի։

Leave a Comment