«Ես հանձնարարել եմ Ներքին գործերի նախարարին երկխոսություն սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց արդարացի պահանջները, իսկ պետությունը օգտագործի իր ողջ ներուժը՝ նրանց խնդիրները լուծելու համար», — հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի կտրուկ անկման ֆոնին: Իրանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Կենտրոնական բանի ղեկավարը հրաժարական է տվել: