Զելենսկին ազատ տնտեսական գոտին անվանել է տարածքների հարցում փոխզիջման միջոց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ Զելենսկու՝ անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։

«Ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ հանրաքվեն չեն կարող փոխել մեկ փաստ. սա հակասում է մեր օրենսդրությանը»,- նշել է նա։

Ավելին՝ նախագահը նշել է, որ խոսքը միայն օրենքի մասին չէ. այդ տարածքներում ապրում է մոտ 300․000 մարդ։

«Մենք չենք կարող պարզապես «դուրս գալ» և լքել դրանք՝ հաշվի առնելով վիրավորների և մահացածների թիվը։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ»,- ասել է Զելենսկին։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Ուկրաինայի քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ խոսքը 20 կետից բաղկացած կոնկրետ պլանի մասին է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնությունների։

Leave a Comment