Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 13-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Վ. Պրանավին:
Հաջորդ խաղափուլում Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը առաջնության 10-րդ խաղափուլում հաղթեց 2026 թվականի հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյին:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը առաջնության 8-րդ խաղափուլում հաղթեց ԱՄՆ-ի կանանց ութակի չեմպիոն Իրինա Կրուշին:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 8-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի կանանց 16-րդ չեմպիոնուհի Թան Չժունյիին:
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 6-րդ խաղափուլում հաղթեց կանանց Գրանդ Սվիս շախմատի մրցաշարի կրկնակի հաղթող Ռամեշբաբու Վայշալիին:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջնության հինգերորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2731 վարկանիշ ունեցող վիետնամացի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի նկատմամբ:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2776 վարկանիշ ունեցող գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերի նկատմամբ:
Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի 19 խաղափուլով, իսկ կանանց առաջնությունը՝ 15 խաղափուլով:
Երկրորդ խաղային օրը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։