ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլին ենթադրություն է հայտնել, որ Իրանը, հնարավոր է, աշխատում է իր միջուկային ծրագիրը վերականգնելու ուղղությամբ՝ սպառնալով Թեհրանին: Այս մասին հաղորդում է Aljazeera-ն:
«Այժմ ես լսում եմ, որ Իրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագիրը, և եթե դա այդպես է, մենք ստիպված կլինենք դադարեցնել դրանք: Մենք նրանց ոգին կհանենք: Բայց հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», – ասել է Թրամփը լրագրողներին:
Եթե Իրանը կրկին փորձի մեծացնել իր միջուկային ծրագիրը, ըստ Թրամփի Վաշինգտոնն այլ ելք չի ունենա, քան «շատ արագ վերացնել այդ կուտակումը»:
«Նման քայլի հետևանքները կարող են «ավելի լուրջ լինել, քան նախորդ անգամ», – սպառնացել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ նախագահը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել՝ ի աջակցություն իր հնչեցրած հայտարարությունները։
Երբ նրան հարցրել են՝ կսատարի՞ ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ իսրայելական հնարավոր հարձակմանը, Թրամփը պատասխանել է. «Եթե նրանք կշարունակեն մշակել հրթիռներ, ապա այո»:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր մտել սրացումից ինն օր անց՝ հունիսի 22-ին հարվածելով Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտի Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հունիսի 23-ին Իրանը հարվածել էր Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ավիաբազան է, որից հետո Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։
