Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։

Փաստաբանը նշել է՝ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. «Ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակներում։

Վերջինիս հետ կապված կալանքի քննության մասին տվյալները կհրապարակենք տեղեկացվելուն պես»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը որակել է որպես քաղաքական հետապնդում։ 

Leave a Comment