«Եթե միջազգային արբիտրաժային որոշումը կատարված լիներ, այսօր նման իրավիճակ չէր լինի». Արամ Վարդևանյան

«Եթե միջազգային արբիտրաժային որոշումը կատարված լիներ, այսօր նման իրավիճակ չէր լինի». Արամ Վարդևանյան

«Իհարկե, անթերի որևէ հիմնարկ գոյություն չունի: Խնդիրներ միշտ էլ եղել են, բայց երբ խնդիր է ի հայտ եկել, այդ խնդիրը րոպե շուտ լուծելու վճռականություն է եղել»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Էրեբունիում օրեր տևած հոսանքազրկմանը: Նա ընդգծել է, որ ժամանակավոր կառավարիչը փաստացի ճգնաժամային կառավարիչն է, և որ «Ռոմանոս Պետրոսյանը 6 ամիս է՝ ՀԷՑ-ի ճգնաժամային կառավարիչն է, բա ինչի՞ համար այդքան երկար հոսանքազրկում է եղել»: «Թիվ մեկ պատասխանատուն այս իրավիճակի մեկ անձ է՝ ժամանակավոր կառավարիչը՝ Ռոմանոս Պետրոսյանը: Թերացում ունի նաև ՀԾԿՀ-ն, բա իրենք են վերահսկողն այս ոլորտի, իրենք են լիցենզիայից զրկելու որոշում կայացրել:

Եթե արբիտրաժային դատարանի որոշումը կատարված լիներ, այսօր նման իրավիճակ չէր լինի, որովհետև ժամանակավոր կառավարիչը չէ, որ պետք է ապահովեր ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պատշաճ սպասարկումն ու մատակարարումը, այլ պետք է իրականացներ նույն ՀԷՑ-ի մենեջմենթը»,- նշել է նա:

Արամ Վարդևանյանի հարցազրույցը

Leave a Comment