Հոլիվուդյան աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան առթիվ քրոջը՝ Քորթնի Քրդաշյանին, 125 հազար դոլար արժողությամբ հեծանիվ է նվիրել: Հայտնում է Fast News-ը:
Նվերը Թիմ Բարթոնի 1985 թվականի «Փի-վիի մեծ արկածը» ֆիլմի խորհրդանշական կարմիր հեծանիվն է։ Հենց այս հեծանիվով է Փի-վի Հերմանը, որի դերը մարմնավորում է Փոլ Ռուբենսը, մրցում Warner Bros. ստուդիաների միջով անցնող հայտնի հետապնդման տեսարանում, նախքան մայթեզրին ցնցող կերպով բախվելը։
Քորթնին իր Instagram-ի Stories-ում հրապարակել է հեծանիվի լուսանկարը և հայտնել, որ Քիմն է այն նվիրել իրեն. «Եթե որևէ մեկը փնտրում է Փիվիի հեծանիվը… ես այն ունեմ: Ամենահիանալի Սուրբ Ծննդյան նվերը»:
Քիմն այս սեզոնին նվերներ տալու վրա չի խնայել։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ իր չորս երեխաներից յուրաքանչյուրին՝ 12-ամյա Նորթին, 10-ամյա Սեյնթին, 7-ամյա Չիկագոյին և 6-ամյա Փսալմին, Սուրբ Ծննդյան տոներին նվիրել է մեկական պոմերանյան ցեղատեսակի շուն։

