Լավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները


Հարեվաններ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները: Հարցազրույցը հրապարակվել է նախարարության կայքում։

Նա նշել է, որ նախագահական ընտրությունների անցկացումը բավարար չէ: Լավրովի խոսքով՝ անհրաժեշտ է, առաջին հերթին, աշխատել հակամարտության արմատական ​​պատճառները լուծելու իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների վրա: Նա նաև հավելել է, որ պետք է ապահովվի Ուկրաինայի չեզոք և միջուկային զենքից զերծ կարգավիճակը, ինչպես նաև նրա ապառազմականացումը և դենացիֆիկացումը:  



Leave a Comment