Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոյին կհուղարկավորեն Սեն Տրոպեի իր ծովափնյա այգում։ Այս մասին հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով Բարդոյի ընկերուհի Վենդի Բուշարին։
Բուշարի խոսքով, Բարդոն «վաղուց էր ցանկանում վերամիավորվել այս հողի հետ» և, հետևաբար, կթաղվի «լիակատար պարզությամբ և աղքատությամբ»։
«Սա նրա ցանկությունն էր։ Նրա ցանկությունը կհարգվի՝ թաղվել նրանց կողքին, ում նա սիրում էր՝ իր կենդանիներին», – ասել է Բուշարը։
Վեստի.ռու-ի հաղոդմամբ, լրագրողները նշել են, որ դագաղը կամ սափորը մասնավոր տարածքում թաղելը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում: Դրա համար Բարդոյի ցանկությունը կատարողները պետք է թույլտվություն ստանան Վար դեպարտամենտի պրեֆեկտից, որտեղ գտնվում է նրա կալվածքը։
Աղբյուրը`Panorama.am