«Հատկապես անհասկանալի է Նոր տարվա շեմին ընտանիքներին այսպիսի հարված հասցնելը»․ Նաիրա Կարապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․ «Քաղաքական հետապնդումները շարունակվում են…
     Քաղաքական ռեպրեսիաները նախընտրական տարում չնկատող «ժողովրդավարները» ուղղակի զզվելի են՝ թե միջազգային և թե տեղական մակարդակում:
     Քաղաքական բանտարկյալների ամեն մի գործ անջնջելի ամոթ է մեր երկրի հեղինակության վրա:
     Ամբողջական զորակցությունս եմ հայտնում Խաչիկ Գալստյանին, ով ձերբակալվեց հակակոռուպցիոն կոմիտեում հերթական «պատժիչ» մի գործի շրջանակում:
     Հատկապես անհասկանալի է Նոր տարվա նախաշեմին ընտանիքներին այսպես հարված հասցնելը:
     Քանի երեխա է Ամանորն անցկացնելու առանց պապայի, քանի ընտանիք է Ամանորին լսելու նույն մաղթանքը, և այս ամենը մարդկանց՝ ինչ-որ անհասկանալի մեղադրանքներով մեկուսացված լինելու պատճառով:
     Քաղբանտարկյալները մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, ճակատագրեր…
     Հ.Գ. Տեսնես Նիկոլը Նոր տարվա ամենատարածված կենացը գիտի…»։

Leave a Comment