32 գիտահետազոտական խումբ կստանա աջակցություն գիտահետազոտական նախագծերի իրականացման համար․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի արդյունքում ֆինասնավորման երաշխավորված գիտահետազոտական նախագծերի ցանկը:

Մրցույթի շրջանակում ներկայացված 82 հայտից ֆինանսավորման է երաշխավորվել 32-ը: Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Այսպիսով՝ 32 գիտահետազոտական խումբ կստանա աջակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կարիքներից բխող, սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող խնդիրների ուղղությամբ գիտահետազոտական նախագծերի իրականացման համար:

Նախագծերի տևողությունը 24 ամիս է: Ֆինանսավորումը կմեկնարկի 2026թ. հունվար ամսից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment