«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը նոր հորիզոններ է բացում Հայաստանի ուսանողների համար. բարձր առաջադիմությամբ 100 ուսանող Հայաստանի բոլոր մարզերից, մեկ տարի ուսման վարձին համարժեք պարգևատրում կստանա: Կրթությունը, որպես պետության հիմք հռչակած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը արդեն մի քանի տարի է՝ կրթական մեծ ծրագրեր է իրականացնում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև մանկապարտեզները: