Խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի բնակարանը

Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը նշել է, որ խուզարկության պատճառը նրան հայտնի չէ․

«Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ»,- հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինֆորմացիան լրացվում է։

Leave a Comment