Նոր լուսավորություն․ այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

2025 թվականին Երևանի քաղաքապետարանը «Երքաղլույս» ՓԲԸ-ում իրականացրել է մի շարք ծրագրեր։ 

Այս տարի ամբողջությամբ ավարտվել է նատրիումային լուսատուների փոխարինումը էներգախնայող և արդյունավետ նոր ԼԵԴ լուսատուներով, այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը։ 

– 82 փողոցներում փոխարինվել է 12․021 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու,

– Լուսավորվել են շուրջ 35 այգի, բակային տարածքներ, մշակութային հատուկ պահպանվող տարածքներ և համայնքային ենթակառուցվածքներ,

– Լուսավորվել են երևանյան բոլոր արձանները,

– Կապիտալ փոխարինվել է 54 կմ օդային մալուխային ցանց,

– Փոխարինվել է 276 ուժային պահարան,

– Արտաքին լուսավորության ցանցում տեղադրվել է 190 թվային կառավարման մոդուլ,

– Կառուցվել է շուրջ 29 կմ նոր ցանց,

– Երևան քաղաքի վերգետնյա կապի և էլեկտրահաղորդման ցանցի ստորգետնյա կոմունիկացիաների ստեղծման ծրագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են Աբովյան և Նալբանդյան փողոցներում: Մալուխներն անցկացվում են գետնի տակ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment