
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր Սմբատ քահանայի կրկնակի ուրացումը
Երեկ Գառնիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հայ առաքելական եկեղեցու կանոնների խախտումով պատարագը մատուցել է Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ով նախկինում, մինչև Կոտայքի թեմ տեղափոխվելը, եղել է Նոյեմբերյանի քաղաքի և սահմանամերձ մի քանի գյուղերի հոգևոր հովիվը։ Այն ժամանակ ես գրել եմ, որ ծագումով Ծովագյուղից Տեր Սմբատը որպես քահանա ծառայելով՝ որպես 4 երեխաների հայր ընտանեկան նպաստ է ստանում։ Տավուշի թեմի նաև Տեր Սմբատ քահանայի կայացման համար մեծ ավանդ ունի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Տեր Սմբատը փաստորեն ուրացավ և Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, և իր համար շատ բան արած, այժմ, բանտարկված Բագրատ Սրբազանին։
Ի դեպ, ինչո՞ւ մինչև հիմա կարգալույծ չի արված կուսակրոնությումբ չփայլող Կոտայքի թեմի առաջորդ Առաքել՝ Էլբեկ Քյարամյանը»։