Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կաշխատի փոփոխված գրաֆիկով։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Պայմանավորված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներով` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կաշխատի հետևյալ աշխատանքային գրաֆիկով՝ առավելագույնս ապահովելով մեր քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի հարմարավետությունը․
Դեկտեմբերի 31-ին– ժամը 07:00-22:30
Հունվարի 1-ին և 2-ին– ժամը 08:00-22:30
Հունվարի 3-ին և 4-ին– ժամը 07:00-22:30»։