Վանաձորում բախվել են Opel-ը և Honda CR-V-ն, այնուհետև բախվել են կայանված 2 Opel-ների ու Լադա–ի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի և «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինը բախվել է կայանված «Opel Zafira»-ի, իսկ «Opel»-ը բախվել է կայանված «Լադա» և «Opel Astra»  մակնիշի ավտոմեքենաների, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաներիս սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment