Թուրինի «Յուվենտուսի» սերբ կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է իտալական Ա սերիան փոխարինել իսպանական Լա Լիգայով։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով և արդեն իսկ բանակցություններ է սկսել հնարավոր տրանսֆերի շուրջ։ Կապտանռնագույնները նախատեսում են սերբ ֆուտբոլիստին ձեռք բերել 2026 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Վլահովիչը դիտարկվում է որպես 37-ամյա լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինող։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։