«Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատար


Սպորտ


Գերմանիայի առաջնությունում խփած գոլերի քանակով առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդգրկվել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ակումբների մեջ, որպես 2025 թ. ամենաշատ գոլ խփած թիմ: Այս մասին հայտնում է Opta-ն։

Գերմանիայի չեմպիոնը այս տարի Բունդեսլիգայի խաղերում խփել է 107 գոլ: Այս ցուցանիշի ռեկորդը նույնպես պատկանում է մյունխենյան ակումբին: 2021թ. «Բավարիան» խփել էր 116 գոլ։

Գերմանիայի առաջնությունում 15 տուրից հետո «Բավարիան» ունի 41 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



Leave a Comment