The Times. Փաշինյանի բռնաճնշումները մտահոգության աղբյուր են բոլոր քրիստոնյաների համար





ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները մտահոգության աղբյուր են բոլոր քրիստոնյաների համար, ըստ The Times-ի։

Թերթը հիշեցնում է, որ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է։

Հոդվածի հեղինակ Դենի Քրյուգերը գրում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները և նրա հետևորդները հալածվում են։

Նա նշում է, որ հոգևորականները բանտարկվում են։

Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:

Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։

Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»,- գրել է նա:



Leave a Comment