Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կոալիցիայի» հետ հանդիպման մասին


Միջազգային


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունվարի սկզբին Փարիզում կկայանա «կոալիցիայի» հանդիպում, որտեղ երկրները կհամաձայնեցնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգում կոնկրետ ներդրումները:

Մակրոնի խոսքով՝ երաշխիքների հարցը քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայացած բանակցություններից հետո՝ սկզբում եվրոպացի առաջնորդների հետ ընդհանուր ձևաչափով, ապա՝ Ուկրաինայի նախագահի հետ առանձին զրույցի ժամանակ։

Մակրոնը նշել է, որ առաջընթաց է գրանցվել «արդար և երկարատև խաղաղության» հիմքը դնելու գործում։ Զելենսկին հաստատել է հետագա համագործակցության վերաբերյալ համաձայնությունը՝ ընդգծելով անվտանգության երաշխիքների կարևոր դերը, և հայտարարել, որ Թրամփը հունվարին Վաշինգտոնում կընդունի ուկրաինացի և եվրոպացի ներկայացուցիչներին։ 


Leave a Comment