Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը. Ռոբերտ Ամստերդամ



Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:



«Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:


Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։


Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment