Aurora News | ՀԱՄԱՍ-ը հաստատել է ռազմական թևի բրիգադների ղեկավարի սպանվելը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամիսներ անց հաստատել է կազմակերպության ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ղեկավար Մոհամմեդ Սինվարի և դրա ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի սպանվելը։ Այս մասին նշված է ՀԱՄԱՍ-ի տարածած հաղորդագրությունում։

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս մայիսի վերջին հայտարարել էր, որ Սինվարը և ՀԱՄԱՍ-ի մի քանի այլ բարձրաստիճան անդամներ սպանվել են Գազայի հատվածի հարավային Խան Յունիս շրջանին հասցված ավիահարվածի ժամանակ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ օգոստոսի վերջին հայտնել էր Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի սպանվելու մասին։

Leave a Comment