Բաքվում կայացել է «Արևմտյան Ադրբեջանի» հանրագիտարանի շնորհանդեսը

Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։

Այս մասին գրում է Ազատությունը:

APA գործակալության փոխանցմամբ՝ ժողովածուն կազմվել է Բաքվում գործող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի կողմից։

«Նախագծի շրջանակներում հատուկ կայք է ստեղծվել, որի ութ բաժինները տեղեկատվություն են ներառում «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Անդրադարձ կա քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությանը»,- տեղեկացնում է АPA գործակալությունը։

Leave a Comment