ԱԱԾ տնօրենի ղեկավարությամբ քննարկվել են գերիների ու անհետ կորածների հարցերը

ԱԱԾ տնօրենի ղեկավարությամբ քննարկվել են գերիների ու անհետ կորածների հարցերը

29 դեկտեմբերի 2025 – 18:56 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 29-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ կայացել է Գերիների, պատանդների և գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի բացման խոսքում հանձնաժողովի նախագահ՝ ԱԱԾ տնօրեն Սիմոնյանը շեշտել է, որ անհետ կորածների խնդիրը շարունակում է դիտարկվել բացառապես հումանիտար տեսանկյունից։

Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ինչպես նաև իրականացված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը։

Քննարկման թեմա են դարձել նաև առաջիկա տարվա ծրագրերը՝ որոնողական գործողությունների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Նիստի ավարտին ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանը հանձնաժողովի անդամներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

Leave a Comment