«Տանը», «Եվրոպա կգնայի, «Ընկերների հետ». հարցում՝ որտեղ են դիմավորելու Ամանորը

Ամանորին հաշված օրեր են մնացել, ու մայրաքաղաքն աստիճանաբար լցվում է տոնական տրամադրությամբ։ Փողոցներում արդեն երևում են տոնական լույսերը, խանութներում շտապող գնորդներ են, մարդկանց մի մասն էլ մտածում է՝ ինչպես ու որտեղ դիմավորել Ամանորը։

Ոմանք նախընտրում են տանն անցկացնել երեկոն, ընտանիքի ու մտերիմների հետ, մյուսները պատրաստվում են ճամփորդել, այցելել ընկերներին, զբոսնել ու վայելել տոնական մթնոլորտը։

Armenia Today-ը դուրս է եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պարզելու՝ որտե՞ղ են քաղաքացիները պատրաստվում նշել Նոր տարին, ինչպե՞ս են նրանք տրամադրված ու արդյոք արդեն զգում են տոնական ոգին։

Հարցված քաղաքացիների մեծ մասը նշել է, որ Ամանորը դիմավորելու են տանը՝ ընտանիքի անդամների հետ:

«Իհարկե տանը։ Լինեմ միլիոնատեր, մեկ է՝ տանն եմ նշելու, որովհետև Նոր տարին ընտանեկան տոն է, չեմ ընդունում Նոր տարին տանից դուրս նշելը»,- ասել է քաղաքացիներիներից մեկը։

Հարցվածների մի մասն էլ նշել է, որ ցանկություն ունեն Ամանորը դիմավորել այլ երկրներում:

«Հաճելի կլիներ գնալ օտար երկիր։ Այս տարի երկմտանքի մեջ ենք՝ գնա՞նք, թե՞ մնանք այստեղ», – նշել է մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment