2026թ. հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում երկրները որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները շատ ինտենսիվ և դրական երկխոսության մեջ են Թուրքիայի հետ, բայց եկել է ժամանակը «տեղում շոշափելի առաջընթացի» հասնելու համար։ ԶԼՄ-ն ևս հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի 2026 թվականի հունվարի 1-ից դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար:
