Իրանական արժույթի փոխարժեքի անկման ֆոնին Թեհրանում բողոքի ակցիաներ են տեղի են ունեցել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20251229/iranakan-arzhujti-pvokharzheqi-ankman-fvonin-tehranum-bvoghvoqi-akcianer-en-teghi-en-unecel-zlm-97340175.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/15/84193048_86:0:1533:1085_1920x0_80_0_0_7b6f2845a4244a844b115700296a85b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ռիալ (իրանի դրամը)

Բաժանորդագրվել

Ցուցարարների թվում եղել են 5-10 հոգանոց խմբեր, որոնք վանկարկել են «տնտեսական պահանջներից դուրս»։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «Fars» գործակալությունը:

«Դոլարի փոխարժեքը, որը գերազանցել է 140 հազար տոմանը (1 միլիոն 400 հազար ռիալ), ինչպես նաև գործարարների վրա աճող ճնշումը հանգեցրել են երկու տեղական բողոքի ակցիաների, որոնք տեղի են ունեցել Թեհրանի կենտրոնում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ ակցիաները կարող են նոր խթան հանդիսանալ Իրանում բողոքական բջիջների գործունեության համար:

Գործակալության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում առևտրականների և գործարարների խմբեր են հավաքվել Թեհրանի Չահարսու առևտրի կենտրոնում և Լալեզար փողոցում: Բողոքի ակցիաների գլխավոր հարցը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:

Իրանի ազգային արժույթի թղթադրամներից կհանեն 4 զրոները

Նշվում է նաև, որ մոտ 200 ցուցարարների թվում եղել են 5-10 հոգանոց խմբեր, որոնք վանկարկել են «տնտեսական պահանջներից դուրս» կարգախոսը:

Բացի այդ, Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության առաջնորդ Մարիամ Ռաջավին (կազմակերպությունը հայտնի է ԱՄՆ-ի, Իսրայելի հետ իր կապերով, ինչպես նաև Իրանում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելով) կոչ է արել «կազմակերպել շղթայական բողոքներ»:

Leave a Comment