Մերկասառույցի պատճառով Արագածոտնում Nissan X-Trail-ը հայտնվել է ջրահեռացման փոսում. կան վիրավորներ



Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Վերին Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտվել ջրահեռացման համար կառուցված՝ ճանապարհի եզրին գտնվող փոսում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment