Ավելի քան 36 ժամ է՝ առանց ընդմիջումների անհետաձգելի աշխատանքներ են իրականացվում Երևանում հրդեհված ենթակայանում


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները:

ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն ավելի քան 36 ժամ է՝ ինչ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ:

Կից նկարներում ներկայացված է այս պահին իրականացվող՝ այրված սարքավորումների ապամոնտաժման և դուրսբերման, ինչպես նաև նոր սարքավորումների (նորագույն սերնդի) տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց վերջնական կարգաբերման աշխատանքները:

MyCollages (73).jpg (164 KB)37205ec7-c637-4540-a389-cf5acea19cd5.jpg (122 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

119 դիտում

Leave a Comment