Հունվարի 1-ից պիկ ժամերին բեռնատարների երթևեկությունը կարգելվի նույնիսկ անցաթղթով – Նորություններ 29.12.2025

Լուսանկարը` 1lurer.am

Լուսանկարը` 1lurer.am

Երևանի ճանապարհային երթևեկությունը բեռնաթափելու նպատակով ոստիկանությունը խստացնում է ռեժիմը. Նոր տարվանից հատուկ թույլտվությունները չեն ազատի վարորդներին պիկ ժամերին գործող արգելքից։

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է կարևոր փոփոխության մասին, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Ըստ նոր կարգի՝ 3,5 տոննայից ավելի զանգված ունեցող բեռնատարներին արգելվելու է երթևեկել մայրաքաղաքի սահմանափակում ունեցող փողոցներով առավոտյան և երեկոյան ժամերին՝ անկախ ժամանակավոր թույլտվության առկայությունից։

Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 08։00-ից 10։00-ն և երեկոյան՝ 17։00-ից 20։00-ն ընկած հատվածներում։

Իրավապահները զգուշացնում են, որ նշված ժամերին բացառություններ չեն լինելու, և կարգը խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Ոստիկանությունը հորդորում է բոլոր տնտեսվարողներին և վարորդներին ցուցաբերել իրավագիտակցություն, հարգել սահմանված ժամանակացույցը և չխոչընդոտել երթևեկությանը՝ նպաստելով հանրային անվտանգությանն ու խցանումների նվազեցմանը։

Leave a Comment