63 տոկոսի կարծիքով, քաղաքական իրավիճակը լարված է, 9,6 տոկոսի կարծիքով՝ լիովին հանգիստ․ հարցում

29 Դեկտեմբերի, 2025

Հայաստանում քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Ի՞նչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում»։ հարցվածներն ունեցել են մի քանի պատասխանի հնարավորություն։

Կարծիքները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Անտարբերություն, ապատիա — 32.0%
  • Լարվածություն, ագրեսիա — 31.0%
  • Անհանգստություն — 21.1%
  • Վախ, տխրություն — 10.0%
  • Լավ, կայուն վիճակ — 17.8%
  • Շատ լավ տրամադրություն — 9.8%
  • Դժվարանում եմ պատասխանել — 1.1%

Մեկ այլ հարցի՝ «Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում», տրվել են հետևյալ պատասխանները․

  • Շատ լարված — 31.5%
  • Ավելի շուտ լարված — 31.2%
  • Ավելի շուտ հանգիստ — 23.2%
  • Լիովին հանգիստ — 9.6%
  • Դժվարանում եմ պատասխանել — 5%

Հետազոտությունն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, դեկտեմբերի 24-27-ը․ հարցումն անցկացվել է 1000 հոգու շրջանակում, ՀՀ բոլոր համայնքներում, հեռախոսային եղանակով։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում հրապարակեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Leave a Comment