Վայրի վարազը դաժանորեն հարձակվել է 74-ամյա որսորդի վրա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի Սանտ’Անդրեա դել Գարիգլիանո համայնքի 74-ամյա բնակիչ Լուիջի Ռոտոնդոն մահացել է վայրի վարազի հարձակման հետևանքով։ Կենդանին դաժանորեն հոշոտել է նրան:

Հաղորդվում է, որ Ռոտոնդոն որսի է գնացել տեղի անտառում։ Նա տեսել է մի մեծ վարազ և կրակել է դրան։

«Համոզված լինելով, որ սպանել կամ ծանր վիրավորել է կենդանուն, Ռոտոնդոն պատրաստվում էր շրջվել՝ հրացանը լիցքավորելու համար, բայց հենց այդ պահին սմբակավոր կենդանին հավաքեց իր վերջին ուժերը և աննախադեպ զայրույթով հարձակվեց նրա վրա», – ասվում է հոդվածում։

Կենդանին ծակել է Ռոտոնդոյի ազդրային զարկերակը։

Նրան գտել էին մոտակայքում որս անող ընկերները. վարազը նույնպես սատկել էր՝ ընկած տղամարդու կողքին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ որսորդի մահվան պատճառը արյան զգալի կորուստն էր:

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment