Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին վիրտուալ հանրագիտարան է ստեղծել

Քաղաքականություն

29.12.2025 | 16:26

Բաքվում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի մասին վիրտուալ հանրագիտարանային հավաքածու» առցանց ռեսուրսի շնորհանդեսը, որը պատրաստվել է, իբր, սկզբնաղբյուրների և գիտական ​​նյութերի օգտագործմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագիծը մշակվել է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի կողմից։

Առցանց ռեսուրսը ներառում է ութ հիմնական բաժին, 34 գլուխ և 55 ենթագլուխ, որոնք ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բնական և աշխարհագրական պայմանները, պատմական աշխարհագրությունը, հնագիտությունը, ազգագրությունը, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությունը։

««Արևմտյան Ադրբեջանի վիրտուալ հանրագիտարանը» նպատակ ունի գործնականում և գիտականորեն իրականացնել նախագահի կողմից առաջ քաշված ռազմավարական կոչը»,- հայտարարել է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի նախագահ, նախագծի գլխավոր խորհրդատու Անար Գադիրլին:

Նրա խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին «պատմական փաստերը» ներկայացնել ոչ միայն հուզական կոչերի միջոցով, այլև ակադեմիական օբյեկտիվության և գիտական ​​ճշգրտության հիման վրա»։

Վերջերս OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգում և ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment