ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատախազությունն ուսումնասիրություն է սկսել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը։ Մենք տեղեկացանք, որ Սաղաթելյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով քննության վարչություն՝ ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագրին ծանոթանալու։ Հատկանշական է, որ ուսումնասիրության առարկա դարձվել է նաև այն գույքը, որը Սաղաթելյանը ձեռք է բերել մինչև պետական պաշտոն զբաղեցնելը։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Սաղաթելյանի հաշիվների վրա արգելանք է դրվել։
—00—ԼԱ