Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում. քաղաքապետ

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է, ասել է Ավինյանը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում. քաղաքապետ


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Ուզում եմ վստահեցնել, որ մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է։


 Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանցից մեկը՝ պարզ փորձաքննությունն ավելի քան 1 տարի է տևել։


«Լրատվական դաշտում տարատեսակ տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը խափանվել է, փոխվել է․ նման բան չկա», – ասել է քաղաքապետը։


Ավինյանը հայտնել է, որ հաջորդ տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով իրականացնվելու է նախագծի FIDIC կառավարման մոդել, որն այդ տեսակ մեծ նախագծի համար, ըստ նրա, ամենահարմար տարբերակն է։


«Մեր օրենդրությունը նույնիսկ այս որակի և բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել», – ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ ծրագրի ժամանակային հետաձգումները հիմնականում կապված են դրա հետ։


 

Leave a Comment