Քվին․ ՀՀ անկախացումից ի վեր՝ 2025-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել

Քվին․ ՀՀ անկախացումից ի վեր՝ 2025-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել

29 դեկտեմբերի 2025 – 15:49 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն Ամանորի շնորհավորական ուղերձում մաղթել է հայ ժողովրդին խաղաղ, ուրախ ու բարեկեցիկ Նոր տարի։

«Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։  2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։

Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար»,–ասվում է դեսպանի ուղերձում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment