Մինչև -17°C Երևանում․ ինչ եղանակ է սպասվում հունվարին

Հունվարին արկտիկական ցրտեր են գալիս․ որքան կտևեն և ինչ ջերմաստիճան է սպասվում

Մինչև -17°C Երևանում․ ինչ եղանակ է սպասվում հունվարին


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։


Այս մասին հայտնեց ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր ասուլիսի ժամանակ։ 


«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք ու բավարար տեղումներով հունվար։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, այս օրերի համեմատ, օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9-ը ներառյալ», – հայտնեց Սուրենյանը։ 


Նա հայտնեց, որ մայրաքաղաքում նվազագույն ջերմաստիճանը հունվարի առաջին տասնօրյակում կանխատեսվում է մինուս 15-17 աստիճան։ 


Սուրենյանի խոսքով՝ հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հանրապետությունում կգերակշռեն հարավ–արևմուտքից, հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից զգալի կբարձրանա։


 


Leave a Comment