
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում նոր հեռախոսազրույց կունենան, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ մոտ ապագայում։ Մենք կհայտնենք ձեզ»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է տեղեկատվություն ստանալ Սպիտակ տան ղեկավարի և Վլադիմիր Զելենսկու միջև երեկ Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ: