Հաշվապահական ծառայությունների կարևորությունը ժամանակակից բիզնեսում․ ինչո՞ւ ընտրել «Բելենս Շիթ»-ը

Հաշվապահական ծառայությունների կարևորությունը ժամանակակից բիզնեսում․ ինչո՞ւ ընտրել  «Բելենս Շիթ»-ը

«Բելենս Շիթ» հաշվապահական թիմը հիմնադրվել է 2008 թվականին և իր գործունեությունը սկսել է Ալավերդի քաղաքում: Կարճ ժամանակահատվածում հասնելով հաջողությունների՝ ընկերության հիմնադիրները որոշել են ընդլայնել գործունեության շրջանակները` հիմնելով գրասենյակ նաև Երևանում: Ընկերության առաքելությունը բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումն է հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտում:

2000-ականների վերջերն էին։ Հայաստանի հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները բիզնեսի համար մեծ բեռ էին դարձել․ հաշվետվությունները պետք էր ներկայացնել միայն թղթային եղանակով, հարկային մարմիններում ձևավորվում էին երկար հերթեր, իսկ ժամանակը պարզապես վատնվում էր։ Բիզնեսը կանգնած էր ընտրության առաջ՝ զբաղվել իր հիմնական գործո՞վ, թե՞ խճճվել անվերջ թղթաբանության մեջ։ Այդ տարիներին հաշվապահական աութսորս ծառայությունները դեռևս զարգացած չէին, և շուկան ակնհայտորեն զգում էր այդ բացը։

Այդ պահանջարկից ելնելով՝ 2008 թվականի մայիսին ոլորտի մասնագետները հիմնադրեցին «Բելենս Շիթ» հաշվապահական ընկերությունը՝ նպատակ ունենալով ազատել գործարարներին ավելորդ վարչական հոգսերից և հնարավորություն տալ կենտրոնանալ բիզնեսի իրական զարգացման վրա։ Շուտով ընկերությունը սկսեց գործել թե՛ Ալավերդիում, թե՛ Երևանում։

17 տարի «Բելենս Շիթն» աշխատում է բիզնեսի կողքին

Թղթային հաշվետվությունների ժամանակաշրջանը մնաց անցյալում, դրան փոխարինեց էլեկտրոնային համակարգը, իսկ ընկերությունը շարունակում է լինել վստահելի՝  ուղեկցելով իր գործընկերներին ֆինանսական հաջողության ճանապարհին և քայլելով ժամանակի պահանջներին համընթաց։ 

Ընկերության հետ աշխատող փոքր, միջին ու խոշոր բիզնեսը տեղյակ չէ, թե ի՞նչ հաճախականությամբ  է փոխվում հարկային, հաշվապահական օրենսդրությունը։ Նրանց փոխարեն ամեն ինչ կազմակերպում է  «Բելենս Շիթ»  հաշվապահական ընկերությունը։ Թե ՛ Ալավերդիում, թե՛  Երևանում կան հաճախորդներ, որոնք ընկերության հետ են 2008 թվականից։ Նույնը նաև աշխատողներին է վերաբերում՝ 2011-ից մինչև այսօր աշխատողների մեծ մասը նույնն է մնացել։ «Հաշվապահական ծառայությունների պահանջարկ այսօր էլ  կա, հաշվապահներ նույնպես, նաև՝ ոչ մասնագետներ»,- ejc.am-ի հետ զրույցում արձանագրում է «Բելենս Շիթ»-ի  համահիմնադիր տնօրեն Սևակ Ոսկանյանը։

Alaverdi.PNG (597 KB)

Հայաստանում հաշվապահական ծառայությունների ոլորտում պահանջարկ կա, բայց հատկապես խոշոր բիզնեսի դեպքում նրանք պետք է ճանաչեն ընկերությանը, վստահեն ու շարունակեն աշխատել հաշվապահական տվյալ ընկերության հետ։

Թղթայինից էլեկտրոնայինի անցումը․ խնդիրներ ու առավելություններ

Սևակ Ոսկանյանի դիտարկմամբ, ցանկացած ավտոմատացում, ցանկացած էլեկտրոնայնացում սկզբում վատ է աշխատում։ Բայց անցումը էլեկտրոնային եղանակի ավելի շատ դրական կողմեր ունի՝ ժամերով հերթ չեն կանգնում, գրասենյակից դուրս չեն գալիս; Իհարկե, համակարգի հաճախակի խափանումների մասին նույնպես չի մոռանում։  Հիշեցնում է, որ անգամ համաշխահային սերվերներն են խափանվում՝ կոլափսի ենթարկելով համացանցը։

 Հաշվապահական հաշվառման ծառայությունները շատ են, ինչպե՞ս ընտրել 

Հաշվապահական ճիշտ ծառայություն մատուցելը տարբեր գործոններից է կախված՝  ասում է  Սևակ Ոսկանյանը։ Նշում է՝ հաշվապահներ կան, ովքեր և ՛ հաշվապահ են, և ՛իրավաբան, և՛ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ․ սակայն աստիճանաբար փոխվում է  այս մոտեցումը։ Հաշվապահական ծառայության արժեքը կախված է նաև նրանից, թե ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնում տվյալ ընկերությունը։ Ամեն ինչ կախված է պատվիրատուի պահանջից, նաև՝ ծառայություն մատուցողի պորֆեսիոնալիզմից ու բարեխղճությունից։ Պատվիրատուի հետ աշխատելիս «Բելենս Շիթ»  հաշվապահական ընկերությունում կարևորագույն այս հատկանիշները առաջնային են։

Բացի այդ, դաշտում կայուն մնալու համար աշխատակիցների և սեփական գիտելիքների անընդհատ զարգացումը  թիվ մեկ պայման է:

«Բելենս Շիթն»  անդամակցում է BSCOSMO միջազգային բիզնես ակումբին և REXUS CLUB-ին, ինչը    թույլ է տալիս շփվել այլ բիզնես սեփականատերերի և ղեկավարների հետ,  մասնակից դառնալ իրական բիզնես խնդիրների քննարկումներին  և վերջապես սովորել ուրիշների սխալներից ու հաջողություններից։ Սևակ Ոսկանյանի խոսքով, դա նաև բրենդի ճանաչելիության ընդլայնման հնարավորություն է ։

Նոյեմբերին ունեցավ MadeALL Business Trends Summit բիզնես միջոցառումը, որը կազմակերպվել էր Made Projects ընկերությունների խմբի կողմից և կրում է շարունակական բնույթ։ Միջոցառման շրջանակում շուրջ 7 ժամ մեկ հարթակում համախմբվել էին տարբեր ոլորտների գործարարներ և բիզնես ներկայացուցիչներ։ Մեր ընկերությունը միջոցառման հովանավորն էր։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 30 ընկերություններ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց գործունեությանը, հաստատելու նոր գործարար կապեր և քննարկելու համագործակցության հնարավորությունները։

FF5A0267.JPG (7.22 MB)

«Բելենս Շիթը»՝ սոցիալական պատասխանատվություն կրող

2019-ից հետո   Սեդվու Սուրբ Նշան վանական համալիրում (Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում) սկսեցին տանիքի նորոգման, մոմակալների թարմացման, տարածքի պահպանման աշխատանքներ  իրականացնել։ Ստեղծվել է   Սեդվու Սուրբ Նշան եկեղեցու վերականգման հիմնադրամ, այն աստիճանաբար սկսում է աշխատել։

Սեդվի.jpeg (266 KB)

Ամփոփե՞նք

-Եթե նորից մասնագիտություն ընտրեիք․․․

-Կընտրեի հաշվապահի մասնագիտությունը։ Նորից կստեղծեի նույն կազմակերպությունը՝ «Բելենս Շիթ»  հաշվապահական ընկերությունն ու կշարունակի աշխատել նույն գործընկերների հետ։

Արհեստական բանականությունը մարտահրավե՞ր․․․

-Հաշվապահությունը որպես մասնագիտություն չի վերանա, բայց ԱԲ զարգացմամբ պայմանավորված՝ դաշտում կմնան լավագույնները։

Yerevan.PNG (512 KB)

Շնորհակալություն և բարգավաճում «Բելենս Շիթ»-ին վստահող ընկերություններին։ 

-Շնորհակալություն նաև Տնտեսական լրագրողների ակումբին։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել գալիք Ամանորը։  Թող գալիք տարին բերի խաղաղություն, առողջություն և նոր ձեռքբերումներ։ Թող յուրաքանչյուր տուն լցվի սիրով և ջերմությամբ, իսկ մեր ժողովրդի համար լինի խաղաղության և բարօրության տարի։ Թող 2026-ը լինի նոր հնարավորությունների, վստահության և բարեկեցության տարի բոլորիս համար։ 

Leave a Comment